Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ճարպակալում

Որո՞նք են ճարպակալման հետևանքները. urolog.am

Որո՞նք են ճարպակալման հետևանքները. urolog.am

Հարց

Ճարպակալումը ինչպիսի՞ վտանգ է ներկայացնում առողջությանը։

Պատասխան

Ճարպակալումը ռիսկային գործոն է մի շարք հիվանդությունների համար։ Դրանք են.

  • մահացության բարձր ռիսկ (5-րդ դիրքում` ընդհանուր մահացության մեջ),
  • արյան զարկերակային գերճնշում (հիպերտոնիկ հիվանդություն),
  • ցածր խտության լիպոպրոտեին խոլեսթերոլի (LDL) և տրիգլիցերիդների ավելացում, իսկ բարձր խտության լիպոպրոտեին  խոլեսթերոլի (HDL) քանակի նվազում,
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետ,
  • կորոնար անոթների հիվանդություն (սրտի իշեմիկ հիվանդություն),
  • ուղեղային կաթված,
  • լեղապարկի հիվանդություն,
  • օստեոարթրիտ,
  • քնի ապնէ,
  • քրոնիկ բորբոքումների և օքսիդատիվ սթրեսի ավելացում
  • քաղցկեղային հիվանդություն (էնդոմետրիալ, կրծքագեղձ, հաստ աղիք, երիկամ, լեղապարկ և լյարդ),
  • կյանքի ցածր որակ,
  • հոգեկան հիվանդություններ (դեպրեսիա, հուզականություն, տխրություն),
  • մարմնի ցավ և ֆիզիկական աշխատանքի դժվարություն,


Ճարպակալման դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ունենալ առողջ վարքագիծ, որը ներառում է.

  • կանոնավոր ֆիզիկական ակտիվություն (արագ քայլել, շաբաթական առնվազն 2 օր զբաղվել մկանները ուժեղացնող ֆիզիկական վարժություններով, և այլն),
  • առողջ սնունդ (հացահատիկ, մրգեր, բանջարեղեն, սպիտակուցներ, ցածր յուղայնությամբ և յուղազերծ կաթնամթերք, ջուր և այլն),
  • այրած և ընդունած կալորիաների հավասարակշռություն:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ